Մայրենի

Մենք այսօր   մայրենիի դասը  անցկացրեցինք   գրադարանում:  Ես  կարդացի   Տասնհինգամյա  նավապետը:   Այդ գիրքը    գեղարվեստական էր:   Այդ  դասը   Դասկինի,     իր  ուղևորների և   կետորսության մասին  էր:  Ես      շատ բան իմացա կետորսության մասին  թեպետ  ես  շատ  էի  սիրում  ձկնորսություն  և    հետաքրքրասիրությամբ  ես  այդ  գիրքը  ավարտին կհասցնեմ:

Մայրենի

 <<Աստղային   երազ>>
Լինում  է  չի  լինում մի  բարի,  շատ բարի  աղջիկ է լինում:     Նրա  մայրը    մահացել  էր:   Հայրը   նորից  էր  ամուսնացել  և   աղջիկը  ստիպված  էր  ապրել  խորթ մոր   հետ:  Խորթ  մայրը  օր  ու  գիշեր   արև  չէր տալիս  բարի  աղջկան:  Նրանից   ազատվելու   համար  խորթ  մայրը  որոշում  է  տանել  անտառ  կորցնել:   Երբ   խորթ մայրը  խաբում   ու  աղջկան  տանում  է անտառ  սկսում  է  անձրև  գալ:   Երբ բարի  աղջիկը մնում է անտառում   մենակ   անձրևի  տակ,  հանկարծ  անձրևի   կաթիլները   փոխվում  է    աստղերի  ու  լուսավորում   աղջկան:   Աստղային  անձրևը  օգնում    է,    որ  աղջիկը   հասնի  տուն  ու  պատմի  հորը   երազի մասին:

Մայրենի

<<Չեմ    սիրում>>

Ես  չեմ սիրում  անպատրաստ  գնալ  դպրոց:  Երբ  անպատրաստ   գնում եմ դպրոց  ինձ  շատ  վատ եմ  զգում,  որովհետև   ինձ  թվում է  բոլորը  նայում են ինձ   ու  ասում են ամոթ:Չեմ սիրում  երբ  բոլորը  խոսում  են  իսկ  ես  լռոըմ եմ:  Նման  դեպքում  ես  դառնում   եմ ամենածույլ   աշակերտից  էլ վատ  դրա համր  էլ  ամեն ինչ անեում  եմ,  որ միշտ  պատրաստ լինեմ  ու  գլուխս   չկախեմ  դասարանի  առաջ:   Չէ,  որ  ինձանից մեծ  ջանքեր  չէն պահանջվում  անելու այն ինչ  չեմ սիրում:

մայրենի

Որքա՜ն գեղեցիկ ես, աշուն։
           Ինչքա՜ն  գույներ, հույզեր, տխրություն   կա քո մեջ։   Երբ նայում եմ անտառին,  հիանում եմ  գունագեղությամբ;  Ծառերի միջից  բոցին է տալիս տանձենին,   արևի պես շողում  է կաղնին։   Ասես նկարչի  աստվածային  վրձինն է  այդ հրաշք տեսարանը  նկարել։
        Երեկոյան լսվում է անտառի երգը։  Մի    երգ, որը կատարում են  ծառերից հեռացող  տերևները՝  քամու նվագակցությամբ։  Պարում են նաև,  ի՜նչ  նազանքով են ճոճվում, ասես նորահարս լինեն,  բայց  չգիտեն, որ դա  իրենց վերջին  պարն է։   Գեղեցիկ է այդ կատարումը, բայց  տխուր։
      Սառը օդը  հիշեցնում  է ձմռան մասին։     Բնությունն իր վերջին հրաժեշտն  է տալիս  և պատրաստվում  խոր  քնի։   Շուտով   լռելու է  անտառի երգը,     ամպերի  չարաճճի  որոտը,  էլ  չենք  լսի  թռչունների երգը։  Լռությո՝ւն,  անսահման  լռությո՝ւն․․․․
     Ես  մեծ  սիրով  ու  անհամբերությամբ  կսպասեմ  բնության զարթոնքին։